National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.04.2023
Լիտվայի Սեյմի պատվիրակությունը հյուրընկալվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 16

Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության` Հայաստան այցի շրջանակում ապրիլի 5-ին պատվիրակության անդամները հյուրընկալվել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նշենք, որ նախորդ տարի ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ աշխատանքային այցով եղել էր Լիտվայում` նպատակ ունենալով ուսումնասիրել սոցիալական պաշտպանության եւ աշխատանքի իրավունքի ոլորտում լիտվական փորձը:

Հերիքնազ Տիգրանյանի գլխավորությամբ հանձնաժողովի անդամները ողջունել են հյուրերին խորհրդարանում, քննարկել պատվիրակության` նախորդ երկու օրերին Աշխատանքի եւ սոցիալական նախարարությունում, արհմիություններում եւ Աշխատանքի տեսչությունում կայացած հանդիպումների արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հյուրերին ներկայացրել է վերջերս Ազգային ժողովի ընդունած Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները:

Հյուրերը բարձրաձայնել են Աշխատանքային օրենսգրքով աշխատողների իրավունքների եւ հասարակության հավասար հնարավորությունների ապահովման իրենց հաջողված փորձը, հայ գործընկերներին որակյալ օրենսդրություն մշակելու հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Հայ խորհրդարանականները նշել են, որ սոցիալական խնդիրներից, իրավահավասարությունից բացի կարեւոր է նաեւ երկրների անվտանգությունն ու անկախությունը: Այս համատեքստում հանձնաժողովի անդամները բարձրաձայնել են Արցախում տիրող իրավիճակի մասին: «Ցանկացած օրենսդրական փոփոխություն, սոցիալական ծրագիր, բնակչության բարեկեցությանն ուղղված ջանք իզուր կլինեն, եթե ապահովված չէ երկրի անվտանգությունը»,- նշել է Հերիքնազ Տիգրանյանը` ակնկալելով բոլոր ժողովրդավարական երկրների աջակցությունը` Հայաստանի անվտանգային համակարգն ուժեղացնելու եւ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:

Կողմերը կարեւորել են նմանատիպ հանդիպումները` ընդգծելով, որ դրանք նպաստում են բարելավելու ոլորտի օրենսդրությունը:

Պատվիրակության այցը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am